«Նիկոլը Երևանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը

Նոր փուլ է մեկնարկել ՝ Նիկոլ-Ալիեւ հեռակա պայմանավորված փոխհրաձգություն,որին հավանական է հաջորդի նոր պայմանավորված պատերազմը։

Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը հայ-ադրբեջանական պայմանագրի երկու տարբերակ է քննարկում՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջնորդությամբ։

Ակնհայտ է,Նիկոլը երկուսին էլ խոստացել է իրենց ծրագիրը ստորագրել։

Բայց հասկանում է, որ ստորագրելով Ռուսաստանի պլանը «կպատժվի» Արեւմուտքի կողմից, իսկ ստորագրելով Արեւմուտքի պլանը կարող է պատժվել ՌԴ-ի կողմից։

Կողմերից չպատժվելու համար՝ Նիկոլը «գցելու» է երկուսին էլ ։

Ինչպե՞ս է «գցելու» Արեւմուտքին ու ՌԴ-ին Նիկոլը։

Ասեմ. որեւէ մեկի ծրագիրը չի ստորագրելու ու հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար։

Պատերազմով կտան «միջանցքը» հետո կասի՝ դե չհասցրեցի ստորագրեմ ։

Դրանից հետո կլինի նոր ընտրություն ու չեմ բացառում, որ հիմա էլ՝ «Նիկոլը Երեւանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից