Հայ սպա Հայրապետը զորքին տեղափոխել է համեմատաբար ապահով վայր, ապա տանկերով մարտի բռնվել թշնամու մեծաթիվ զորքերի դեմ

Որքան կեղծ եւ ստոր լուրեր տարածեցին հայ սպաների մասին։ Այնքան, որ շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, թե սպաները զինվորներին թողել եւ փախել են։

Հայրապետ Միքայելյանը, հայ սպա Հայրապետը ընկերների հետ`մի քանի այլ սպաների հետ զորքին տեղափոխել է համեմատաբար ապահով վայր, ապա տանկերով մարտի բռնվել թշնամու մեծաթիվ զորքերի դեմ։

Հայրապետն անմահացավ 26 տարեկանում։ Նա երկրի վրա թողեց դստերը, իսկ զոհվելուց հետո ծնվեց երկրորդ դուստրը։

ՀԱՅՐԱՊԵՏԸ կյանքը նվիրեց հայրենիքին, իսկ հայրենիքն ի՞նչ է անում նրա ընտանիքի համար։

Հայրապետը Արմավիրի Մրգաշատ գյուղից է։ Հայրապետի ընտանիքը պետք է ապրի այնպես, կարծես… ախր էս ամեն ինչի մասին չպետք է հիշեցնեմ, հուշեմ, բայց մեկ անգամ եւս բացականչեմ` Հայրապետը կյանքը տվել է մեզ բոլորիս համար։

 

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից