Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հիշատակի օրն է

Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հիշատակի օրն է:

2 տարի է՝ զրնգուն և նմանը չունեցող ձայնը չենք լսել:

Գեղամ Գաբրիելյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը:

44-օրյա պատերազմի ժամանակ կորպուսի շտաբի պետը եղել է իր զինվորների կողքին՝ խրամատներում. ասում են, որ իր զոհվելուց՝ հոկտեմբերի 16-ից հետո, այդ ճակատում իր զինվորների մարտական ոգին շատ է ընկել:

Գեղամ Գաբրիելյանը գրագետ, եկեղեցասեր ու քաջիմաց սպա է եղել, շատ շատերի համար՝ հրամանատարի և ընկերոջ փայլուն օրինակ: Իր երեխաները՝ Էդուարդը, Էլիզաբեթը և Էրիկը, շատ են կարոտում հայրիկին:

Հավերժ փառք, խունկ եւ խոնարհում իր անմար հիշատակին:

Լուսանկարը հրամանատար (հետագայում նաեւ՝ կնքահայր) Գեղամ Գաբրիելյանի հետ, 2014թ., 2-րդ պաշտպանական շրջան:

 

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից