Չավուշօղլուն պատասխանել է Արարատ Միրզոյանի ցավակցությանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է կատարել թվիթերի իր էջում` ուղղված Արարատ Միրզոյանին։

«Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- գրել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ՝ գրառումը հասցեագրելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթըն ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», – գրել է Միրզոյանը։