Ահաբեկչություն է տեղի ունեցել ՌԴ Բելգորոդի շրջանի պոլիգոնում

Ահաբեկիչները կրակ են բացել հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորագրվածների հետ կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

11 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Պատասխան կրակով երկու ահաբեկիչ է սպանվել։

ՌԴ ՊՆ հայտնում է, որ Բելգորոդի շրջանի Արևմտյան ռազմական օկրուգի ուսումնավարժարանում ահաբեկչությունը կազմակերպվել է ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից։