Իրանից նախազգուշացնում են Բաքվի վարչախմբին․ «Մեր հանդիպումը կլինի Բաքվում և դատավարության սեղանի շուրջ»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
«Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողությունների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հետ ասոցացվող ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված միանգամից երկու հաղորդագրության, իրանական զինուժի  տարբեր զորատեսակներ՝ այդ թվում զրահապատ տեխնիկա և հրետանի, տեղակայվում են Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից բռնազավթված տարածքների սահմաններին։

Իրանական ռազմական օդուժը նույնպես նախազգուշական թռիչքներ է սկսել այդ սահմանների երկարությամբ։

Նույն ալիքում ուղղակիորեն նշվել է՝ «Սա նախազգուշացում է Բաքվի բռնազավթիչ վարչախմբին. մենք  հնարավորություն ենք ընձեռում ձեզ շտկելու ձեր վարած քաղաքականությունը, սակայն իրանական ազգի դեմ ձեր թշնամական քաղաքականության շարունակության դեպքում, մեր հանդիպումը կլինի Բաքվում և դատավարության սեղանի շուրջ»»։