Թուրքիայի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ։ Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալով՝ զոհերի թիվը հասել է 40-ի։ Գրում է  «ՌԻԱ Նովոստին»։ 

Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին գավառի հանքահորում։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ պայթյունի վայրում գետնի տակ՝ 300 մետր խորության վրա, 115 բանվոր է գտնվել․ նրանց մի մասը տարհանվել է։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահները հետաքննում են Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունը, և ինքը մտադիր է մեկնել արտակարգ դեպքի վայր։