ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

  1. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովում մշակվող Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների շուրջ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 17-21-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ և Ազգային ժողովի աշխատակազմի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»: