Առաջին անգամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային ներկայություն կլինի. Ֆրանսիայի նախկին դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ 1988 թվականին հակամարտության սկզբից առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն կլինի։ Այս առաքելության մասին հոկտեմբերի 6-ին հայտարարվել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նախկին դեսպանը։