Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Հաջիև

«Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող»: Այս նասին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի երեկվա հարցազրույցին:

«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», – ասել է Հաջիևը: