Պենտագոնի ղեկավարը խոստացել է շտապ մատակարարել Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համակարգեր

ԱՄՆ-ը «երկինքը պաշտպանելու» համակարգեր կմատակարարի Ուկրաինային հնարավորինս արագ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Համակարգերը կտրամադրվեն այնքան արագ, որքան մենք կկարողանանք դրանք ֆիզիկապես մատակարարել», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է Օսթինի պատասխանը համակարգերի մատակարարման ժամկետների մասին լրագրողների հարցին, որը Վլադիմիր Զելենսկին խնդրել էր G7-ին նախօրեին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ծրագրում են Կիևին տրամադրել այն համակարգերը, որոնք հասանելի են հենց ԱՄՆ-ին և «Գերմանիայի նման երկրներին»։ Բացի այդ, մատակարարումը կներառի լրացուցիչ զինատեսակներ, որոնք արդեն օգտագործվում են ուկրաինացի զինվորականների կողմից։