Աստանայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Աստանայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:

Հիշեցնենք՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: