ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը 2 ձայնի առավելությամբ ընտրվեց Սիսիանի համայնքապետ

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք և արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 11։00–ին, իսկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28–ին, ժամը 11։00–ին։