Մեր երկրում փորձում են հաստատել մեկ մարդու դիկտատուրա, որպեսզի կարողանան ավելի լիարժեք ու ավելի ամբողջությամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին․ Իշխան Սաղաթելյան

Անձամբ դավաճան կապիտուլյանտի հրամանով Գերասիմին արդեն 5 ամիս ապօրինի կալանքի տակ են պահում։ Հայաստանում չկա արդարադատություն, ու դա չկա վաղուց: Նման գործերը ևս այդ ամենի ապացույցն են։ Ամիսներ շարունակ մեր ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար պահում են անազատության մեջ։

Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է և դա օր առաջ պետք է վերականգնվի։ Մեկ թուրքահպատակ կուսակցության կողմից զավթվում են երկրի բոլոր պետական մարմինները։ Դուք նայեք՝ ՍԴ նախագահ ում է նշանակում, Բարձրագույն դատական խորհուրդի նախագահ ով է դառնում, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ ով է դառնում։ Եվ այդ բոլորը միասին պահում են Նիկոլի իշխանությունը։

Մեր երկրում փորձում են հաստատել մեկ մարդու դիկտատուրա, որպեսզի կարողանան ավելի լիարժեք ու ավելի ամբողջությամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են Նիկոլի իշխանությունը, հստակ պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուրի վզին կա արյուն։ Վերջին զոհերը, 200-300 հոգու արյունը նաև իրենց վզին է, որովհետև իրենք պահում են Նիկոլի իշխանությունը։

 

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյան