Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են սկսել

Վրաստանի Մուխրովանի քաղաքում այսօր մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» կոչվող համատեղ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը` հղում անելով Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ զորավարժությունների մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի Մուխրովանի քաղաքում։

«Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում է ամեն տարի։