Ի՞նչ ընտրություն․ Ի՞նչ է, չգիտե՞ք, որ բոլոր «ընտրությունները» կատարվում են մեկ մարդու որոշմամբ․ Իշխանյան

ԸՆՏՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Կարդում ես լրահոսը և բոլոր լրատվամիջոցները արձանագրում են․ «Աննա Վարդապետյանը ընտրվեց գյխավոր դատախազ, Վահագն Հովակիմյանը ընտրվեց ԿԸՀ նախագահ, Կարեն Անդրեասյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, ապա նախագահ․․․և այլն»։ Կարելի է միայն հռհռալ։ Հարգելիներս, ի՞նչ ընտրություն։ Ի՞նչ է, չգիտե՞ք, որ բոլոր «ընտրությունները» կատարվում են մեկ մարդու որոշմամբ։ Դա Հայաստան կոչվող երկրի, վարչապետ կոչվող բռնապետիկի հրահանգով կատարվող «ընտրություններ» են։ Բռնապետիկը կանչում է իր մոտ հերթական ողորմելի ստրուկին, նրանից հավատարմության հերթական երդումն ընդունում, նշանակում հերթական պաշտոնին և մյուս ստրուկ-կոճակները միաձայն հաստատում են իրենց ստրկատիրոջ նշանակումը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից