Բա ի՞նչ անեն․ Ո՞ւմ նկարը ծածանեն․ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Իլհամ Ալիևի․․․

Դու քո 3 միլիոն բնակչությամբ վախենում ես պայքարից, ինչ դեմ են տալիս, լուռ ու մունջ ստորագրում ես, ասում՝ դե բա ինչ անենք, խաղաղություն ենք ուզում, ճար չունենք, բայց 10 միլիոնի դեմ մենակ թողած 100 հազար արցախցուն ասում ես՝ Պուտինի նկարը ինչի՞ եք ծածանում։

Բա ի՞նչ անեն։ Ո՞ւմ նկարը ծածանեն։ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Իլհամ Ալիևի։ Ձեզ Իլհամն ու Էրդողանն են ասում, թե ինչ անեք, էս մարդկանց չեն ասում դեռ։ Դուք արցախցուն ասել եք՝ մենք չկանք, դու քո գլուխը, ուզում ես Ադրբեջանի պասպորտ ստացի, ուզում ես՝ ՌԴ-ի, ուզում ես գնա Եվրոպաները հանձնվի։ Հիմա էդ մարդկանցից էլ ի՞նչ եք ուզում։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից