Պրահայի հանդիպման և հայտարարության վտանգները․ ուր է գնում Հայաստանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Անդրադառնալով Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև-Էրդողան և Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպումներին ու համատեղ հայտարարությանը, քաղաքական գործիչը նշեց․ «Իրականում շատ նողկալի տեսարան էր, և այդ նողկալի տեսարանը արտացոլում է այն, ինչ մեզ հետ կատարվում է իրականում առհասարակ, ինչպես մեզ ընկալում են և ընդունում են, բայց դուրս գալով հուզական տիրույթից՝ եկեք վերհիշենք՝ ինչ էր փաստաթղթում պարզապես գրված․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Նա ընդգծեց, որ դա տոտալ անգրագիտություն է, աննկարագրելի անգրագիտություն է, «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ոչ մի հղում էլ չկա տարածքային ամբողջականության վրա, այստեղ ես կասկած ունեմ, որ այդ դրույթը մտցված է Փաշինյանի կողմից ի հավելում իր հանրահայտ այս վերջին ԱԺ ելույթին, որը ակնհայտ մանիպուլատիվ բնույթ էր կրում․․․»,- նշեց Աբովյանը։

Արման Աբովյանի որակմամբ, մարդկանց դարձրել են թուրքական-արևմտյան նախագծերի մատերիալ, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա դա կեղծ օրակարգ է․ «խաղաղության փաստաթուղթը մահապարտի փաստաթուղթ է», – ընդգծեց վերլուծաբանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։