Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ նախագահ

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն։

ԲԴԽ-ից հայտնում են, որ քվեարկության արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Անդրեասյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել երեկ ԱԺ արտահերթ նիստում։