Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց կունենա հոկտեմբերի 7-ին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ զրույցի մասին, որը նախատեսված է ուրբաթ օրը, հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

«Այո»,- «ՌԻԱ Նովոստի»-ի համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակը։