Ուսանողներ ջան, բա չե՞ք ուզում մի հատ հետաքրքրվել, իրար գալ, գուցե մի հայտարարություն անել․ ԵՊՀ-ը հեռացնում է Տարոն Մանուկյանին

ԵՊՀ-ը հեռացնում է իր ուսանող Տարոն Մանուկյանին ոչ նրա համար, որ անբավարար առաջադիմություն է ցուցաբերել, ոչ նրա համար, որ էթիկայի կանոններ է խախտել, ոչ նրա համար, որ վարձը չի մուծել։

ԵՊՀ-ը հեռացնում է իր ուսանողին, քանի որ օրվա իշխանություններին դեմ է գնացել, ունեցել է Արցախի կարգավիճակի հարցում այլ կարծիք, քան այն Ադրբեջանի մաս ճանաչելն է։
ԵՊՀ-ը հեռացնում է իր այն ուսանողին, ով հայրենիքն է պաշտպանել 44-օրյա պատերազմի ժամանակ։

ՖԲ ընկերներիս կեսից ավելին ներկա ու նախկին ուսանողներ են։ Ինձ շատ հետաքրքրում է՝ նրանցից քանի՞սին այս տեղեկությունը մտահոգեց, քանի՞սն են պատրաստ սոլիդարություն դրսևորել ու հետաքրքրվել այս դեպքով։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս դեպքը ԵՊՀ-ի պատմության մեջ նախադեպ չունի։ Չի եղել դեպք, որ ԵՊՀ ուսանող ազատազրկվի քաղաքական համոզմունքների համար, որ դասախոսները պատրաստ լինեն նրանից քննություն վերցնել կալանավայրում, բայց թույլ չտան ու հեռացնեն։

Հը՞ն, ուսանողներ ջան, երիտասարդներ ջան, ձեզնից գուցե նրանք, ովքեր տարբեր ծրագրերի շրջանակներում interest group  project-ների մեջ են, գուցե էս case-ով activity անեք, թե՞ էդ project-ների համար պատրիոտիզմի թեմաները non-eligible են։ Կամ մյուս խմբերը, բա չե՞ք ուզում մի հատ հետաքրքրվել, իրար գալ, քննարկել, գուցե մի հայտարարություն անել։ Ոնց հասկանում եմ՝ դասախոսների հեռացումները շատ թեթև եք տանում, բա էս էլ արդեն ձեր դռներն են հասնում…

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից