Բայդենը, մոռանալով միացված բարձրախոսի մասին, հայհոյել է (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայում քաղաքապետի հետ շփվելիս հայհոյանք է օգտագործել՝ չնայած, որ նրան կցված բարձրախոսը միացված է եղել, գրում է The Guardian-ը։

«Ոչ ոք չի կարող ծաղրել Բայդենին (No one f.cks with a Biden)»,- ասել է նախագահը Ֆորտ Մայերս Բիչի քաղաքապետ Ռեյ Մերֆիին, որն ի պատասխան ծիծաղել է ու ասել, որ այդպես էլ կա։

Նշվում է, որ Բայդենը Ֆլորիդա է ժամանել՝ տեղում ծանոթանալու «Իեն» փոթորկի ավերիչ հետևանքներին: