Արևմուտքը, բացի սրտաճմլիկ հայտարարություններից և կոչերից, երբեք գործնական կամ առարկայական մեզ համար ոչինչ չի արել

Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները։ Այդ սրացումը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից և վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «կոշտ» քննադատություններից և կոչերից հետո: Թեման լայնորեն շրջանառում են արևմտյան կողմնորոշում ունեցող և այդ շրջանակներից սնվող կազմակերպությունները և անհատները, նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը, վերջինիս ամենահայտնի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակտիվ և բաց տեքստով քարոզն էր:

Արևմուտքը, բացի սրտաճմլիկ հայտարարություններից և կոչերից այն կողմ, երբեք ոչ մի գործնական կամ առարկայական արդյունք մեզ համար չի արել (բացի 17 ռազմագերիների վերադարձից), դա էլ լավ փաթեթավորված կուտ էր: Իսկ այն մարդիկ, ովքեր հույս են դնում այդ հայտարարությունների կամ ամպագոռգոռ կոչերի վրա, մեղմ ասած միամիտ են, կամ լավ չեն տիրապետում Հայոց պատմությանը:

Աշխարհ, աշխարհ, վայ փուչ աշխարհ։ Աշխարհը միայն  խոսում  է, նեղսրտում, ափսոսում, գազազում, վայրահաչում, ու բոլորը սուտ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից