Խորհրդանշական ակցիա Եվրոպական խորհրդարանում՝ հաջակցություն Հայաստանի

Եվրոպական խորհրդարանի անդամ, բելգիացի քաղաքական գործիչ և գործարար Թոմ Վանդենդրիշեն «Ֆեյսբուքում» գրել է. «Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը գազ է խնդրել ադրբեջանցիներից»։

«Մեր ինքնությունը և ժողովրդավարությունը» խմբակցության պատվիրակության հետ նրանք աջակցությունն են հայտնում Հայաստանին Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիա իրականացնելով։