Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է 490 մարդ

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝  երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 03:51-ին, 10 կիլոմետր խորության վրա։ Այս մասին գրում է ParsToday-ը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մոջթաբի Խալեդին նշել է, որ 490 մարդ դիմել է բժշկական կենտրոններ, որոնց մեծ մասը թեթև վնասվածքներ են տացել  երկրաշարժի ժամանակ տնից փախչելու հետևանքով։

Մինչ այժմ Խոյում գրանցվել է մինչև 4 բալ ուժգնությամբ 20 հետցնցում: