ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները ավելի են մոտեցնում ռազմական բախումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները իրավիճակը մոտեցնում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման վտանգավոր կետին։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ զենքի չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է զենքի մատակարարումը Ուկրաինային՝ զինվորականներին տրամադրելով իր հետախուզական տվյալները և ապահովելով զինյալների ու խորհրդականների անմիջական մասնակցությունը հակամարտությունում։

«Սա ոչ միայն երկարացնում է ռազմական գործողությունները և հանգեցնում նոր զոհերի, այլև իրավիճակը մոտեցնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին», – ընդգծել է Վորոնցովը։