Փաշինյանը սուվերենության պաշտպանության հետ այնքան կապ ունի , որքան Հիտլերը՝ հրեաների իրավունքների

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանը սուվերենության  պաշտպանության հետ այնքան կապ ունի , որքան Հիտլերը՝ հրեաների իրավունքների:

Նիկոլի  ընտանեկան լրատվամիջոցի  հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին, չի կատարում դաշնակցային պարտականությունն ու Ադրբեջանին օգտագործում է Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար։

Բանավեճի մեջ չեմ մտնում զառանցանք պարունակող այս մտքի «Աղբյուրի» հետ։

Բայց մի հարց «Աղբյուրին».

Եթե այդպես վատն է Ռուսաստանը, բա ինչո՞ւ էիր սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին հրապարակային շողոքորթում ու «սպասիբոներ» շռայլում։

Կարո՞ղ է ես էի  երկու նախադասության մեջ 9 անգամ ՌԴ-ին շնորհակալություն հայտնում։

Ու հերիք է սուվերենության  գաղափարը շահարկես։

Դու ես քո աթոռը պահելու համար «մատաղ արել» Հայաստանի սուվերենությունը:

Ո՞նց է լինում, որ ԵՄ ու ՆԱՏՕ ինտեգրվելը «սուվերենության»  է, իսկ ԵԱՏՄ կամ ՌԴ առաջատարությամբ որևէ միության ինտեգրվելը՝ «ռուսի ճորտի» նշան է։

Հերիք է ազգի «քթից բռնած» տանեք կործանման։

Հայաստանի  որևէ իշխանություն երբեք չի շողոքորթել Արևմուտքին, ՌԴ-ին ու նաև Թուրքիային, ինչպես դու՝ Նիկոլ։

Պարզապես ՆԱՏՕ-ն  «իշմար է տվել» ռուսից թռնելու. հարմար առիթ է։

No pasarán🇦🇲

Հ.Գ. Ու չփորձես խնդիրները բարդել 2016-ի վրա։

2016-ին մենք հաղթել ենք, իսկ ՌԴ-ն էլ Սերժին «Իսկանդեր» է տվել ու 50 հազար  տոննա անվճար զենք, որը դու հանձնեցիր Ալիևին որպես «տրոֆեյ»։

Հայ-ռուսական դաշնակցությունն այլընտրանք չունի»։