Ուրեմն իմացեք. 1919-1920 թթ. ցանկացած ադրբեջանական քարտեզ առ ոչինչ է

Ուրեմն իմացեք. 1919-1920 թթ. ցանկացած ադրբեջանական քարտեզ առ ոչինչ է։

1918-1920 թթ.Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։

Դիմել է անդամակցելու  Ազգերի Լիգային, բայց չի ճանաչվել ։

Ազգերի Լիգան 1920-ի դեկտեմբերի 1-ին իր որոշման մեջ նշել է, որ Ադրբեջան պետության սահմանները հստակեցված չեն, ու այն առաջին անգամ ի հայտ է եկել 1918-ին, իսկ մինչ այդ տարածքը եղել է Պարսկական, Մոնղոլական ու Ռուսական կայսրությունների մաս։

Հետևաբար՝ այդ «քարտեզները» տվեք «Աղբյուրին» ու իր կառուցողական գործընկերոջը… կարող են դրանք օգտագործել այլ բանի, բայց ոչ երբեք դելիմիտացիայի համար։

Հ.Գ. Սրանք պիտի ամեն ինչ «մխտռեին»։

Հիմա էլ գյոզալ Աղբյուր եզրույթը։

Աղբյուր Սերոբի ականջը կանչի։

Աղբյուրը նա էր, սրանք  «սև թուղթ» են։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից