Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 19

Սկիզբը` այստեղ

Ակնհայտ և անվիճելի է, որ եթե խոսքը պետական մակարդակով իրականացված ահաբեկչության մասին է, ապա ռուսական գազտարների պայթեցումն աշխարհում կարող էր ձեռնտու լինել միայն երեք պետության` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ուկրաինային: Թե նրանցից ո՞ր մեկի կողմից է այն իրականացվել, այս պահին դժվար է միանշանակ ասել, հավանաբար, ԱՄՆ-ի: Կողմերից ոչ մեկը դեռ որոշակիորեն չի նշել գազատարները պայթեցնելու մեջ կասկածվող պետության անունը։

««Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունների մասին հաղորդագրություններից հետո բառացիորեն առաջին րոպեներից Արևմուտքն ակտիվ արշավ ծավալեց մեղավորներին որոնելու համար,- այսօր ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։- Սակայն ակնհայտ է, որ հիմնական շահառուն, առաջին հերթին, տնտեսապես, հանդիսանում է ԱՄՆ-ը»:

Պատրուշևը նաև անհրաժեշտ է համարել «համակարգված ջանքեր» գործադրել այս հանցագործության պատվիրատուներին և կատրողներին բացահայտելու համար:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշինքը «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք- 2»‰ գազատարների խողովակներին պատճառված վնասը կանխամտածված դիվերսիա է համարել։

«Ներկայումս առկա բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, որ այն դիտավորյալ, անխոհեմ և անպատասխանատու դիվերսիաների արդյունք է,- նշված է դաշինքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։- Այս արտահոսքերը վտանգներ են ներկայացնում նավագնացության համար և էական վնաս պատճառում շրջակա միջավայրին»:

ՆԱՏՕ-ն միաժամանակ նշել է, որ «Դաշնակիցների կարևորագույն ենթակառուցվածքների վրա ցանկացած կանխամտածված հարձակում կհանդիպի միասնական և վճռական պատասխանի»:

Հետաքրքիր է, թե հիշյալ գազատարներն այդ երբվանի՞ց են դարձել ՆԱՏՕ-ի դաշնակիցների կարևորագույն ենթակառուցվածքները… Դրանք Ռուսաստանի կարևորագույն ենթակառուցվածքներն են, որոնք կարևորագույն նշանկություն ունեն նաև ՆԱՏՕ-ի դաշնակից մի շարք երկրների, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի համար, թեև նրանք բոլորը Դոնբասում և Ուկրաինայում (այժմ հիմնականում` ՌԴ տարածքներում) ընթացող հակամարտության պատճառով հրաժարվել են «Հյուսիսային հոսք- 2»-ով գազամատակարարումից: Չնայած դրան, այն դեռ ամիսներ առաջ ամբողջությամբ լցված էր գազով:

Ուշագրով է, որ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ավելի վաղ նույնպես հայտարարել է վերոնշյալ գազատարներում տեղի ունեցած միջադեպերի կանխամտածված բնույթի մասին, ինչն, իհարկե, համապատասխանում է իրականությանը, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ո՞ր պետության կողմից կամ նախաձեռնությամբ է կատարվել հիշյալ դիվերսիան: Թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունների պարագայում արդյոք գործ չունե՞նք այն դեպքի հետ, երբ գողն առաջինն ինքն է գոռում` բռնեցե՛ք գողին…

Բնավ ոչ առանց հիմքերի, կարծում ենք, որ, այո, հենց այդ դեպքի հետ գործ ունենք: Թերևս բավական է նշել միայն այն փաստը, որ Լեհաստանի նախկին արտգործնախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին «Twitter»-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` «Հյուսիսային հոսք»-ի վնասման համար։

Ավելին. գազտարների նախորդ գիշերն ավիաչվերթերին հետևող, դրանց հետագծման «Flightradar» պորտալը գազատարների վնասման տարածքում գրանցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի թռիչքը: Ինը ժամ տևողությամբ թռիչքը նկատվել է Դանիայի Բորնհոլմ կղզուց մոտ 250 կիլոմետր հեռավորության վրա: Դրա կողքին էլ տեղի է ունեցել գազի արտահոսքը։

Այնպես որ, ինչ- որ առումով ավելորդ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կոչը` պատասխանել` մասնակի՞ց է, արդյոք, Վաշինգտոնը երկու գազատարների վթարներին։ Ավելի ուշ Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն երկար տարիներ հետապնդում է Եվրոպայում էներգետիկ համագործակցությունը ոչնչացնելու նպատակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, «Ведомости»-ի տեղեկացմամբ , Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ՌԴ կազմում նոր տարածքների ընդունման արարողության ժամանակ Արևմուտքին, անգլո-սաքսերին մեղադրել է «Հյուսիսային հոսք» մայրուղիներում դիվերսիաների և եվրոպական էներգետիկ կառույցի ոչնչացման մեջ.

«Անգլո-սաքսոններին արդեն քիչ են պատժամիջոցները, նրանք արդեն անցել են դիվերսիաների, փաստացի կատարել են համաեվրոպական ենթակառուցվածքի ոչնչացում, «Հյուսիսային հոսք» գազային մայրուղու վրա»,- ընդգծել է Պուտինը։

Բնավ չենք զարմանա, եթե այդ Սատանայի ծնունդները` ջհուդամասոնների ամերիկյան, ՆԱՏՕ-ական, եվրոպական վեցանոցները, որքան էլ, թեև, անհեթեթ է, բայց ամենալկտի կերպով հայտարարեն, թե հենց Ռուսաստանն է պայթեցրել իր գազատարը, եթե, իհարկե, արդեն չեն հայտարարել: Նրանցից ամեն ինչ սպասելի է: Դժվար չէ կանխատեսել, թե ԱՄՆ-ի կամ Արևմուտքի նման հայտարարությունն ինչի կարող է հանգեցնել:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցում, «Ведомости»-ի տեղեկացմամբ, այն կարծիքն է հայտնել, որ գործողությունները, որոնք հանգեցրել են «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարների ավերածություննորին, կարող են սադրել հակամարտության հետագա սրում կամ նույնիսկ պատերազմ:

«…Դիվերսիաներ են կատարվել։ Դա կարող է հանգեցնել մեծ էսկալացիայի կամ պատերազմի»,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, գրել է նա:

Ռուսաստանի հրավերով կամ պահանջով այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` կապված «Հյուսիսային հոսք- 1» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարների պայթեցման, դրանով իրականացված սադրանքի հետ։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան