Պուտինն ընդհանուր առմամբ ճիշտ է. բրիտանացիները գնահատել են ՌԴ նախագահի խոսքերն Արևմուտքի մասին

Արևմտյան երկրներին ձեռնտու է հակամարտություններ հրահրել ԱՊՀ երկրներում, կարծում են բրիտանական Daily Mail թերթի ընթերցողները։

Այսպես նրանք պաշտպանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն ավելի վաղ հայտարարել էր Անկախ Պետությունների Համագործակցության երկրների տարածքում հակամարտություններ հրահրելու Արևմուտքի ցանկության մասին։

«Ներկայիս հակամարտությունը ՆԱՏՕ-ի կողմից հրահրված հինգերորդ պատերազմն է վերջին 30 տարում»,- նշել է օգտատերերից մեկը։

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը մեծ օգուտ են քաղում այլ երկրներում ռեժիմի փոփոխությունից և հեղափոխություններից: Ինչո՞ւ ամերիկացիներն ու բրիտանացիներն իրենք չեն ոտքի կանգնում և առաջին հերթին չեն պայքարում իրենց ազատության համար»,- հարցրել է մեկ ուրիշը:

«Պուտինն իրականում ճիշտ է: Բրիտանիան ամենուր աջակցում է ազգայնականությանը և հեղափոխությունները, բայց Շոտլանդիայում ճնշում է այդ գործընթացները, որպեսզի չպոկվի թագավորությունից», – նշել է մեկ այլ օգտատեր: