Այսօր հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության զոհերին ու զորակցում նրանց ընտանիքներին․ ԱՄՆ դեսպանատուն

Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։

Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին:

Գրառմանը կցված լուսանկարում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։