Վաղը կառավարության անդամները Եռաբլուր չեն այցելելու․ 1in.am

«Առաջին լրատվական»ի տեղեկություններով որոշում է կայացվել, որ վաղը` սեպտեմբերի 27-ին, կառավարության անդամները Եռաբլուր չեն այցելելու։ Թերևս կառավարության անդամները զգուշանո՞ւմ են սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակ միջադեպի կրկնությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողները բռնություն կիրառելով բերման են ենթարկել

զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

«Մենք չենք ուզում ինքը պղծի մեր երեխեքի շիրիմները», «Նիկոլ դավաճան», «Հազար փոս էլ թող ձեր համար փորեն»,- բացականչում էին ծնողները: