Ուկրաինայի ԱԳՆ-ը Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից

Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի թիվը։ Այս մասին ասված է ուրբաթ օրը հրապարակված Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի 23-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն,- ասվում է հաղորդագրության մեջ։ -Ուկրաինական կողմը որոշել է Ուկրաինայում Իրանի դեսպանին զրկել հավատարմագրումից, ինչպես նաև զգալիորեն կրճատել Կիևում Իրանի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի թիվը»։

Ուրբաթ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել էր ԱԳՆ-ին արձագանքել Ուկրաինայի դեմ իրանական արտադրության զենքի ենթադրյալ կիրառմանը։