Ադրբեջանի ԱԳՆ առաջին անգամ կտրուկ պատասխանել է  Իրանին

Ադրբեջանի ԱԳՆ առաջին անգամ կտրուկ պատասխանել է  Իրանին՝ ակնարկելով, որ «30 տարի սահմանների ուժով փոփոխության դեմ բան չէիք ասել, հիմա անհասցե հայտարարություններ մի՛ արեք, Հայաստանի սահմանները փոխելը մեր իրավունքն է, չմիջամտեք»։ Ակնհայտ է, որ օգտվում են այդ թվում թուրքական հատուկ ծառայությունների կողմից Իրանում հրահրված ներքին անկարգություններից։ Ակնհայտ է նաև, որ ունեն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը։

Հաշվի առնելով սեղանին առկա օպերատիվ տեղեկությունները՝ Ադրբեջանի նոր պատերազմը Հայաստանի բնակչության դեմ սարերի հետևում չէ։ Խուճապի մատնվել ցանկացած դեպքում չարժե, պետք է վտանգը սթափ դիմավորել։ Քիչ ուշ կփորձեմ ձևակերպել, թե ինչ կարող ենք անել յուրաքանչյուրս։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից