Ո՞վ է հայ ժողովուրդը` ըստ Մակեդոնացու․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ո՞վ է հայ ժողովուրդը, ըստ Մակեդոնացու։

Մակեդոնացին զինվորներ ընտրելիս նրանց շարում էր և վախեցնում, սթրեսի ենթարկում:

Բոլոր այն զինվորներին, որոնք գունատվում էին, սպիտակում էին, չէին վերցնում զորախումբ, որովհետև այդ մարդիկ կռվի ժամանակ պիտանի չէին լինելու, նրանք կուչ էին գալու և չկարողանային պայքարել:

Վերցնում էին զինվորներին, որոնք այդ վախի ժամանակ կարմրում ու քրտնում էին:

Այդ զինվորների մոտ վախն առաջացնում էր արյան մատակարարման ավելացում և այդ վտանգից դուրս գալու ուժ էր տալիս:

Ո՞ր տեսակին ենք պատկանում մենք, ո՞ր տեսակ ժողովուրդն ենք, այն, որ դալուկանում ենք, կարկամում ցավից ու պատրաստ չենք պաշտպանելու մեզ, թե՞ այն ժողովուրդն ենք, որի բիբերը լայնանում են, և որը պատրաստ է նոր ուժով պայքարել և արհավիրքի դեմն առնել:

Ես հուսով եմ՝ մենք երկրորդ ժողովուրդն ենք, նոր արյունով լցվող և պայքարող:

Մանրամասները՝ տեսանյութում