ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց, որպես պատճառաբանություն բերելով սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողությունները։

Մասնավորապես, ԱՄՆ դեսպանությունը հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ այցելելուց, նաև M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից.

«Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք
Գեղարքունիքի մարզ Սևանա լճից արևելք
Գեղարքունիքի մարզ Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք
Արարատի մարզի Երասխ գյուղ
Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք
Սյունիքի մարզ
Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել»։