Իրանում գրեթե ամբողջությամբ անջատել են ինտերնետը՝ կառավարության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին

Իրանում գրեթե ամբողջությամբ անջատել են ինտերնետը՝ կառավարության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, գրում է Bloomberg-ը։

Իրանցի պաշտոնյաներից մեկը գործակալությանը ակնարկել է, որ նման միջոցներ կարող են ձեռնարկվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Հաղորդակցության կորուստը մարդկանց համար կդժվարացնի բողոքի ակցիաներ կազմակերպելը և կառավարության կողմից այլախոհության դեմ շարունակվող ճնշումների մասին տեղեկությունների փոխանակումը, ասել է պաշտոնյան:

Մեծ Թեհրանի (ագլոմերացիա, որը ներառում է մայրաքաղաքն ու արվարձանները) ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին երեկ հայտարարել է, որ 22-ամյա աղջկա մահը, որը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ վնասվածքներից, դժբախտ պատահար է։ Ռահիմիի խոսքով՝ իր ենթակաների կողմից ոչ մի անփութություն չի եղել։

Աղջկա մահը բողոքի ալիք է բարձրացրել։ Ոստիկանությունը փորձում է ցրել ցուցարարներին։