Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի հետ։

«Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո»,- գրել է Միրզոյանը՝ Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Ավելի վաղ Նյու Յորքում եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։