Դուք քաշքշում էիք գերեզմանում անօգնական պառկած զինվորի մորը, ով չէր կարող վեր կենալ ու այս անգամ էլ պաշտպաներ մորը

Մեկը չեղավ, մեկը չկար  ոստիկանի հագուստ հագած տականքների մեջ, որ տեսնելով թե իր կողքի ծառայակիցներն ինչպես են քաշքշում, ծեծում ու գետնին տապալում հերոսածին մայրերին՝ թքեր էդ պարգևավճարի ու «ղեկավարության» վրա ու դուրս գար շարքից։

Դուք այսօր հավիտյան անիծեցիք ձեզ ողջ գոյությամբ։ Ոչ այն իմաստով, որ վաղվա իշխանության կողմից պատժվելու եք (դա անխուսափելիորեն պիտի արվի, հակառակը խայտառակություն է), այլ երկնքում անիծվեցիք ձեր եղած չեղածի հետ (ծնող, ամուսին, երեխա)։

Դուք քաշքշում էիք գերեզմանում անօգնական պառկած զինվորի մորը, ով չէր կարող վեր կենալ ու այս անգամ էլ պաշտպաներ մորը։ Դուք անիծվեցիք այսօր հենց այդ տղաների սրբավայրում։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից