Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 3

Սկիզբը` այստեղ

Հոդվածի նախորդած մասում խոստացել էինք բացատրել, թե ՀԱՊԿ-ն ինչու չշտապեց անմիջապես զորախումբ ուղարկել Հայաստան: Ավելի ճիշտ, դրա պատճառներից մի քանիսն արդեն նշել էինք, հիմա մյուսները ներկայացնենք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլը ՀԱՊԿ-ին հիշյալ կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածով դիմելու մասին «Ազգային ժողով» կոչվածում հայտնել է սեպտեմբերի 14-ին, ժամը 17-ի կողմ: Մինչ այդ, սեպտեմբերի 14-ի գիշերը, Մոսկվայի ժամանակով 3:50-4:00-ի սահմաններում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հանկարծ, «զարմանալի զուգադիպությամբ», փոխհրաձգություն է տեղի ունենում զինվորականների միջև :

Սկզբում բախման հետևանքով զոհվում են երկու տաջիկ սահմանապահներ , հետո հրադադարի բոլոր պայմանավորվածությունները խախտվում են, սեպտեմբերի 16-ի ժամը 3-ի կողմ (Մոսկվայի ժամանակով) տաջիկական կողմը սկսում է տարբեր զինատեսակներից կրակը Ղրղզստանի սահմանապահ ծառայության վերակարգերի և ղրղզական կողմի դիրքերի ուղղությամբ: ՀԱՊԿ անդամ երկու պետությունների միջև սկսված ու հետագա օրերին գնալով թեժացող հակամարտությունը երկուստեք խլում է տասնյակ զոհեր, հարյուրավորները վիրավորվում են:

Ընդգծում ենք, որ այս ամենը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելուց առաջ ու նաև այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը զորախումբը պետք է գար Հայաստան: Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ նման իրավիճակում Տաջիկստանը և Ղրղստանը հրաժարվելու էին իրենց կողմից զորախմբեր տրամադրել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: ՀԱՊԿ-ի համար խնդիր ստեղծվե՞ց, թե ստեղծեցին… Երբեք չթերագնահատելով տարբեր երկրներում խնդիրներ առաջացնելու ԱՄՆ-ի, Արևմուտքի կարողությունները, առավել հակված եմ 2-րդ տարբերակին: Եվ միայն Միջին Ասիայում կատարվածը չէ, որ դրդում է դրա ետևում տեսնել նրանց ականջները:

Տարիներ շարունակ Աբխազիայի ու Վրաստանի միջև պատերազմի վտանգ չկար, բայց հանկարծ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու հենց հաջորդ օրը Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան հայտարարել է Վրաստանի հետ պատերազմի մեծ հավանականության մասին : Պատճառը եղել է Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի վերջին առաջարկը՝ երկրորդ ճակատ բացելու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Դարձյալ` «զարմանալի զուգադիպությամբ»…

Թեև ավելի ուշ Կոբախիձեն ասել է, թե իր վերոնշյալ հայտարարությունն իբր սարկազմ է եղել, սակայն Արձինբան թերահավատորեն է վերաբերվել հերքմանը: Նրա խոսքով՝ Վրաստան ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալն աճում է, երկրում պարբերաբար անցկացվում են նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ։ Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հաստատել է Արձինբայի մտավախությունների հիմնավորվածությունը։ Նրա խոսքով, հանրապետությունը «պետք է պատրաստ լինի ամեն ինչի»:

Անշուշտ, հարց է առաջանում` ո՞ւմ համար 2-րդ ճակատ բացելու մասին է հայտարարել Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը… Կարծում ենք, Ռուսաստանի, որովհետև թե Վրաստանը, թե Աբխազիան որևէ պետության հետ այս պահին, ի տարբերություն ՌԴ-ի, զինված հակամարտության մեջ չեն: Մինչդեռ եթե բռնկվի վրաց- աբխազական պատերազմը, Ռուսաստանը, որպես Աբխազիայի գլխավոր դաշնակից ու նրա հետ ռազմական փոխօգնության պայմանագիր ունեցող, հարկադրված է լինելու ներքաշվել պատերազմի մեջ:

Բնականաբար, հարց է առաջանում` եթե ԱՄՆ-ը կամ Արևմուտքն է այս ամենի ետևում կանգնած, ապա ո՞րն է նպատակը… Միջանկյալ նպատակը Տաջիկստան- Ղրղզստան հակամարտության պարագայում ՀԱՊԿ-ին Հայաստան իր զորախումբն ուղարկելու համար խոչրնդոտ ստեղծելն է:

Ինչ վերաբերվում է Կոբախիձեի հայտարարությանը, ապա դրա միջոցով ՌԴ-ին հաղորդագրություն փոխանցելը, որ եթե թեկուզ առանց միջինասիական հանրապետությունների, ՀԱՊԿ մնացյալ զորախումբը մտավ Հայաստան, կամ եթե, թեկուզ, առանց ՀԱՊԿ-ի, ՌԴ զինված ուժերը մտան Հայաստան ու կռվի բռնվեցին Ադրբեջանի և, դրանից անմիջապես հետո, փոխօգնության համապատասխան պայմանագրի համաձայն, նրան օգնության շտապած Թուրքիայի բանակների հետ, ապա իմացիր, որ քո համար 3-րդ ճակատն ենք բացելու Վրաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելով, որին մենք կօգնենք այնպես և այն ամենով, ինչպես և ինչով Ուկրաինային ենք օգնում:

Վերոնշյալին գումարած նաև Հայաստանում գտնվող և ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ պատերազմող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներին զենք- զինամթերքով, ռազմական տեխնիկայով ապահովելու տրանսպորտային, փոխադրական լրջագույն խնդիրները: Ի դեպ, «զարմանալի զուգադիպությամբ», նույն ժամանակ ապստամբության նմանվող բողոքի հզոր ալիք, հայերիս ու ՌԴ-ի համար խիստ մտահոգիչ հուզումներ  են սկսվում Իրանում, որից ևս լուրջ օգնություն ենք սպասում Հայաստանի դեմ Ադրբեջանի, միանգամայն հնարավոր, լայնամասշտաբ  պատերազմի դեպքում:

Վերևում նշեցինք ԱՄՆ-ի, Արևմուտքի միջանկյալ նպատակի մասին, այդ դեպքում ո՞րն է հաջորդը…

Շախմատային բարդ խաղում նրանք հաշվարկել են, որ վերոնշյալ դժվարությունները և, հատկապես, ՌԴ-ին ուղղված մարտահրավերները հաշվի առնելով, ՀԱՊԿ-ն չի շտսպի զորախումբ ուղարկել Հայաստան, արդյունքում այստեղ ԱՄՆ-ի, Արևմուտքի հինգերորդ շարասյունը («Սասնա ծռեր», ԱԺԲ, ՔՊ-ականներ, սորոսականներ, նիկոլականներ և հենց իրենք` իշխանության բարձրաստիճան որոշ ներկայացուցիչներ) զարկ կտան ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչությանը և հիստերիային, դրանով կթունավորեն հասարակության հնարավորինս լայն զանգվածների (հիմնականում մտավոր ցածր ունակությունների տեր, քաղաքական իրողություններից ու պատմությունից քիչ տեղեկացված անձանց, նիկոլազոմբիների…) գիտակցությունը, կբարձրացնեն ՀԱՊԿ-ից դուրս գալու և Հայաստանից ՌԴ 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ: Հենց դա էլ տեղի ունեցավ, հենց այս ամենն էլ պետք էր ԱՄՆ-ին և Արևմուտքին, բայց ոչ միայն…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան