Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի․ Վահիդ Ջալալզադե
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն ասել է, որ «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի», տեղեկացնում է parstoday.com-ը։
Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ նա ասել է, որ «Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:
Վահիդ Ջալալզադեն նաև հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և հետխորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։
Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ արձագանքի կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է: