Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է ԱՄՆ

Իրանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Նյու Յորքում նա մասնակցելու է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

Ռաիսիի հետ ԱՄՆ են մեկնել նաև նախագահի առաջին տեղակալը, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը և կառավարության մի խումբ անդամներ։