«Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»․ Արամ Ա-ն գրառում է արել «Թվիթերում»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին, «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է արել․ «Մենք չենք կարող այլևս ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ»,- գրել է նա։

Մեկ այլ գրառման մեջ նշել է․«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը և իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն՝ վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»։