Շառլ Միշելը զանգահարել է Ալիևն

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը շաբաթ օրը Իլհամ Ալիևը հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հաղորդել է  ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, կայուն խաղաղության հաստատման և տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ։