Ներքին Հանդի տարածքից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել. ԱԻՆ

ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է նա։