Սամարղանդում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Սամարղանդում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն կայացել է մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է Anadolu-ն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին։ Պաշտոնական Անկարան անթաքույց աջակցել է Բաքվի ագրեսիային։