Եթե ՀՀ էսօրվա իշխանությունները երբևէ ունեցել են Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու և Ալիևին տապալելու ցանկություն, պիտի խոսել հիմա

Ադրբեջանում այս պահին կա շոշափելի հանրային բողոք Իլհամ Ալիևի դեմ, որը կապված է արդեն 2 օր շարունակ ՀՀ դեմ իրականացվող ագրեսիայի և դրա հետևանքով կրած մարդկային կորուստների, կազմակերպված գիշերային թաղումների հետ։

Ալիևին քննադատող հայտարարություններով են հանդես եկել Մուսավաթ և Ժողովրդական ճակատ կուսակցությունների առաջնորդները և առանցքային գործիչները, հասարակական մի շարք ակտիվ գործիչներ, ակտիվիստներ, գրողներ, հրապարակախոսներ, ֆեմինիստներ և անգամ կրոնական գործիչներ։

Վերջիններից մեկն Ալիևին անվանել է «ազգային ծաղրածու» և կոչ արել, որ սեփական որդուն ուղարկի առաջնագիծ և զոհ դարձնի իր արկածախնդրություններին։

Եթե առհասարակ ՀՀ էսօրվա իշխանությունների մոտ երբևէ եղել է Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու և Ալիևին տապալելու ցանկություն, պիտի խոսել հիմա։ Հիմա է պահը։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից