Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց․ նրա աթոռին նստած էր ավագ որդին

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։

Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է, և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։

Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից