Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին

Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։

Թագուհին կթաղվի իր հոր՝ Ջորջ VI-ի հուշահամալիրում, այն Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռի մի մասն է:

Ավելի ուշ մատուռ կտեղափոխվի նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի աճյունը, ով մահացել է 2021 թվականին և թաղվել Սուրբ Գեորգի մատուռի մեկ այլ հատվածում։