ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ: